ԻՄ տպավորությունները գրադարանի բնակիչների կլոր սեղանից

Այսօր՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի <<Տիգրան Հայրապետյան>>  ընթերցասրահում տեղի ունեցավ բոլոր ժամանակների գրադարանում աշխատած սովորողների և աշխատողների կլոր սեղանը: Ներկա էին տարբեր հյուրեր <<Գրադարանային գործ>> բաժնի սովորող, Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանավար Լիլիթ Հարությունյանը, <<Մանկավարժական>> համալսարանի   <<Գրադարանային- տեղեկատվական աղբյուրներ>> բաժնի դասախոս Զառա Տոնոյանը, գրադարանի կրտսեր բնակիչները և այլոք: Հանդիպումը վարում էին       Աննա և Նելի Գսպոյանները: Հանդիպումը բացեց կրթահամալիրի տնօրենը: Ներկայացվեց գրադարանի նոր կայքը, նախագծերը, խոսքով հանդես եկան կրտսեր ընթերցասերները: Խոսեցինք հետագա անելիքների, գրադարանը առավել զարգացնելու և նորաստեղծ դարձնելու մասին: Եկել էր կրթահամալիրի լավ բարեկամ՝ ժամանակակից գրող Աշոտ Գաբրիելյանը: Բոլորս կիսվեցինք գրադարանում կատարած  մեր աշխատանքային փորձով: Հանդիպումը եզրափակվեց հյուրասիրությամբ:

Рубрика: ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ, Uncategorized | Оставить комментарий

Իմ տպավորությունները գրադարանավարների վերապատրաստումների մասին

img_4052Այսօր գրադարանավարների վերապատրաստման երրորդ օրն է: Այսօր սովորեցինք սքաներ սարքի միջոցով գիրքը սքանավորել: Վերցրեցինք մի հեքիաթ և բոլորս մի քանի էջ սքանավորեցինք: Դրանից հետո սովորեցինք գիրքը շրջել և ավելորդ մասերը կտրել: Պիտի նշեմ, որ այս երեք օրերի ընթացքում ես բավականաչափ գիտելիքներ ձեռք բերեցի : Սովորեցի գիրք ներբեռնել, գիրքը էլեկտրոնային դարձնել,  սովորեցի exel ծրագրով գրադարանային սպասարկում կատարել ևայլ կարևոր ծրագրեր: Բացի այդ իմացա   PDF ծրագրով գրքերը թվայնացնել: Շնորհակալ եմ ու կարծում եմ,  որ գրադարանավարները պիտի  մշտապես վերապատրաստվեն և իրենց հմտությունները և կարողությունները զարգացնեն հմուտ գրադարանավար լինելու համար:

Рубрика: ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ | Оставить комментарий

Արծաթյա Կոմպլեկտներ Դիպլոմային նախագիծ

Рубрика: դիպլոմային նախագիծ | Оставить комментарий

«Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»

10848021_661800003939975_2256152332573103638_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պետական Մանկավարժական Քոլեջ

Դիպլոմային Աշխատանք
Թեմա` «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»
Բաժինը՝  «Գրադարանային գործ»
Ուսանողուհի`  Անի  Հարությունյան
Աշխատանքի ղեկավար` Մարի  Գաբանյան
Պաշտոն՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար

Երևան
2015թ

Բովանդակություն

Առաջաբան. 3
Գլուխ Առաջին. 4
Գրադարան. 4

Գլուխ 2. 8
Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն. 8

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան. 10

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը. 12

Հայաստանի ազգային գրադարան. 14

Ռուսաստանի գրադարանների կրթամշակութային միջոցառումները. 15

«Կենդանի գրադարան». 15

Գլուխ 3. 21

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն. 21

«Ճանաչենք մեր ժամանակակիցներին». 22

«Գրքի տոն Ուսումնական հաստատությունում» նախագիծը. 22

«Ճանաչենք մեր ժամանակակից Սեբաստացիներին» նախագիծը. 22

«Հեքիաթ թոռնիկիս», «Հեքիաթասաց» ծրագրերը. 23

Վերապատրաստումներ. 23

Դասարանական,  անհատական,  խմբային աշխատանքներ, սեմինարներ. 24

Տիգրան Հայրապետյան օրեր. 24

«Դասարանն անիվների վրա» նախագիծը. 24

«Իմ Գրադարանը». 25

Կամավորները գրադարանում. 25

Միջգրադարանային սպասարկում. 25

Գրադարան News. 26

Կլոր սեղան գրադարանում. 26

Ընթերցանության ժամեր գրադարանում. 26

Գրքի շնորհանդես. 27

Գլուխ 4. 27

Գրադարանների արդիականացում` նորագույն տեխնոլոգիաների՝ լիարժեք տեքստային և մուլտիմեդիոն ռեսուրսների միջոցով. 27

Մեդիագրադարան. 29

Եզրակացություն. 31

Օգտագործված աղբյուրներ. 32

Առաջաբան

Իմ դիպլոմային նախագծի թեման է «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»,  չէ՞ որ գրադարանը միայն գիրք կամ նեթբուք սպասարկելու վայր չէ, այն կրթամշակութային վայր է,  որտեղ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ:

Նախագծի առաջին գլխում ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում  գրադարանը, որոնք են նրա տեսակները, դերը:

Երկրորդ գլխում  ներկայացված է գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի տարբեր գրադարաններում իրականացվող կրթամշակութային միջոցառումները:

Երրորդ գլխում ներկայացված է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն, որտեղ դիտարկել եմ  «Ճանաչենք մեր ժամանակակիցներին», «Ճանաչենք մեր ժամանակակից սեբաստացիներին»,  «Գրքի տոնն ուսումնական հաստատությունում»,  «Հեքիաթասաց»,  «Դասարան անիվների վրա» նախագծերը, «Տիգրան Հայրապետյան» օրերը և գրադարանում իրականացվող  վերապատրաստումները:

«Մեդիագրադարանի արդիականացում» գլխում դիտարկված է «մեդիագրադարան» հասկացության մասին՝ մասնավորապես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կառուցվածքը,  գործառույթները, նյութերի թվայնացման մասին տեղեկատվություն և այլն: Վերջում նշված են եզրակացությունն ու օգտագործված աղբյուրները:

 

Գլուխ Առաջին

Գրադարան

Աստվածաշնչում գրված է՝ խրատիր գիտունին և նա կդառնա ավելի գիտուն, սովորեցրու արդարին և նա կբազմապատկի իր գիտելիքները: Այս ասույթը խոսում է իմաստության, գիտելիքների  հանդեպ վերաբերմունքի մասին:

Գիտելիքը սերնդից–սերունդ փոխանցվող մարդկության կոլեկտիվ հիշողությունն է, որը համաշխարհային պատմության հազարամյակների ընթացքում ապահովում է մարդկության մշակույթի հաջորդականությունը:

Գրադարանը, հնագույն սոցիալական ինստիտուտներից մեկը, դարերի ընթացքում պահպանել է գիտելիքը: Այդ պատճառով, գրադարանի առաքելությունը ցանկացած հասարակարգում դժվար է գերագնահատել:

Որպես գիտելիքների գանձարան` գրադարանը միշտ գրավել է գրողներին, նկարիչներին, մատենասերներին, գիտնականներին:

Գրադարանը համեմատել են թանգարան-հուշակոթողի (Ստեփան Մալարմե), տիեզերքի (Խորխե Լուիս Բորխես) հետ: Գրադարանի մասին գրվել են ոչ միայն գիտական աշխատանքներ, այլև պոեմներ, պատմվածքներ, վեպեր: Այն դարձել է յուրատիպ մշակութային սկզբնագիր, իսկ գիտելիքներ որոնելիս ընթերցողների արկածները համեմատվել է համաշխարհային փիլիսոփայության ամենալուրջ առարկայի՝ կյանքի իմաստի որոնման հետ: Նման որակումները և փոխհարաբերությունները գրադարանին տալիս են սրբության երանգ, քանի որ համարյա բոլոր դարերում գիտելիքը համարվել է բարձրագույն արժեքներից մեկը:

Գրադարան (ծագել է հունարեն biblion- գիրք և theke- գրապահոց հասկացություններից և բառացի նշանակում է biblioheke-գրապահոց): -Իրավաբանական  իմաստով «գրադարան» հասկացության տակ  նոր ժամանակներում հասկացվում է որպես սոցիալ-հաղորդակցական, կրթադաստիարակչական, մշակութային, և տեղեկատվական հաստատություն՝ ունենալով «փաստաթղթերի», («գրքերի») կազմակերպված ֆոնդ հասարակությանը կամ ընթերցողական առանձին խմբերին ժամանակի և տարածության մեջ սպասարկելու համար:
Ժամանակակից գրադարանագիտության մեջ սոցիալական ինստիտուտ հանդիսանալուց բացի, «գրադարանը» բնութագրվում է նաև որպես տեղեկատվական-հաղորդակցական, տեխնոլոգիական, կազմակերպական և մանկավարժական համակարգ՝ կարևոր դեր խաղալով կրթության և հասարակական կյանքի զարգացման մեջ:

Պատմական աղբյուրների համաձայն գրադարաններ են եղել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում (մ.թ.ա. VII դ.), Հին Հունաստանում (մ.թ.ա. VI դ.), Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում (մ.թ.ա. III-I դ.), Պերգամում (III դ.), Էջմիածնում (V դ.) և այլուր:

Վաղ ժամանակներից գոյություն ունի հնագույն մասնագիտական համագործակցություններից  մեկը՝ գրադարանավարների արհեստակցությունը: Դրանք հավաքագրողներն են, պահպանողները, համակարգողները, գրացուցակ կազմողները, փաստաթղթեր վերականգնողները, որոնք բոլոր ժամանակներում և ժամանակաշրջաններում ծառայել են որպես ուղեկցողներ՝ սեպագիր կաշվե աղյուսակների, պապիրուսե գալարների, թղթե հաստափոր օրենսգրքերի աշխարհներում:

Գրատպության գյուտը, որը վերածննդի դարաշրջանի մեծագույն նվաճումներից մեկն էր, մեծ հեղաշրջում առաջ բերեց հետագա դարաշրջանների գրադարանային-մատենագիտական գործունեության մեջ՝ մի կողմից ընդլայնելով գրադարանների ցանցը, նրանց ֆոնդերը համալրելով տպագիր հրատարակություններով (անկախ լեզվից, հեղինակի ագային պատկանելությունից և հրատարակության վայրից), մյուս կողմից՝ զարգացրեց տեղեկատվական և սոցիալ-հաղորակցական կապերը:

XX դարի և XXI դարի սկզբի գիտության, մշակույթի  և տեխնիկայի զարգացումները նոր ընթացք և բովանդակություն հաղորդեցին գրադարանների (տիպային և տեսակային) դասակարգված զարգացմանը. ազգային (գրադարան, մատենադարան), գիտական, գիտատեխնիկական, ակադեմիական, բուհական, ռազմական, մանկական, դպրոցական, անձնական (ընտանեկան) քաղաքային և էլեկտրոնային, որոնց գործունության մեջ առաջ քաշվեցին տեղեկատվության ավանդական և տեխնոլոգիական սպասարկման, համագործակցական կապերի ընդլայնման, ռազմավարական, միջմշակութային հաղորդակցությունների և հումանիտար զարգացման այլ խնդիրեր:

Հասարակական կյանքում կատարված փոփոխությունները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ գրադարանների գործունեության վրա: Իրականությունն այսօր այնքան էլ բարենպաստ չէ գրադարանների համար: Կրճատվել է պետական ֆինանսավորումը, նվազել է  համալրման հնարավորությունը: Այս ամենին զուգահեռ փոխվել են ընթերցողների պահանջները, առաջացել է նոր տեսակի ծառայությունների և ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն:

Նման պայմաններում իրենց գոյությունը և հեղինակությունը պահպանելու համար գրադարաններին անհրաժեշտ է վերանայել սեփական գործունեության ավանդական մոտեցումները  և մշակել ժամանակակից գրադարանի նոր մոդել, ինչին կարող է նպաստել գրադարանում ճիշտ կազմակերպված Public Relation (PR) ծառայության գործունեությունը, որը կոչված է ապահովելու կապերը հասարակության հետ: Սերտ համագործակցությունը ԶԼՄ-ի հետ յուրաքանչյուր կազմակերպության՝ այդ թվում գրադարանի դրական կերպարի ստեղծման կարևորագույն նախապայմանն է: Ընդ որում այդ համագործակցությունը պետք չէ սահմանափակել միայն միջոցառումներ կազմակերպելով, այլ նոր գրականության ստացում, ցուցահանդեսի բացում, դրամաշնորհի ստացում,  նոր տվյալների՝ շտեմարանի տեղադրում և այլն:  Գրադարանի զարգացման, համալրման խնդիրները հոգալու, ինչպես նաև տեխնիկական վերազինման համալրման համար  անհրաժեշտ է ֆինանսավորման այլ աղբյուրների հայթայթում:

Գրադարանին հեղինակություն կարող է բերել հոգաբարձուների խորհրդի ճիշտ ընտրությունը:

Գրադարանը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել  ամենագրավիչ կողմից: Կարևոր է, որ գրադարանը ունենա  միջոցառումների և գործողության ամբողջական ծրագիր: Գրադարանի միջոցառումների մեջ կարող են մտնել ցուցահանդեսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, բրոշյուրներ, բուկլետների հրատարակում, գրադարանի մասին նյութերի տրամադրում ԶԼՄ-ին համաշխարհային ինտերնետային ցանցում համապատասխան էջերի տեղադրում, ընթերցողների կադրերի հաստատում և պատրաստում,  գրադարանի աշխատանքի և սպասարկման վերաբերյալ հարցումների պարբերական անցկացում, տեղեկատու դիզայնի մշակում պլակատների և հայտարարությունների համար: Գրադարանի  դրական կերպարի և հեղինակության ձևավորմանն ու պահպանմանը նպաստում է շուկայագիտության՝ մարկետինգային հիմունքների կիրառումը: Գրադարանում պետք է անցկացվեն մարկետինգի հետազոտություններ, անհրաժեշտ է կատարել լսարանի հստակ սահմանում և վերլուծություն` նրա հետաքրքրությունների,  պահանջարկի,  հայացքների մասին:

Գրադարանային կադրերի պատրաստումը նույնպես պետք է հարմարվի ժամանակի պահանջներին: Ժամանակակից գրադարանավարները պետք է լինեն արագ կողմնորոշվող, մարդկանց հետ հեշտությամբ հաղորդակցվող, միևնույն ժամանակ վստահություն ներշնչեն: Թող տարօրինակ չթվա, բայց նրանք պետք է ունենան հաճելի ձայն, հռետորական ունակություններ :

Գրադարանավարը իր հարաբերությունները ընթերցողների հետ պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա, անկախ սոցիալական կարգավիճակից,  ազգությունից, սեռական պատկանելիությունից, տարիքից, կրոնից, քաղաքական համոզմունքներից և այլն: Բացի այդ գրադարանավարը.

  1. Բոլոր օգտվողներին ապահովում է արդյունավետ, մատչելի տեղեկատվական ծառայություններով, տեղեկատվական պաշարները չի օգտագործում օգտվողներին իրենից կախման մեջ գցելու նպատակով:
  2. Պայքարում է օգտվողների տեղեկատվական ազատության սահմանափակման և գրաքննության դրսևորումների դեմ:
  3. Պատասխանատվություն չի կրում ընթերցողների կողմից տեղեկատվության օգտագործման հարուցած հետևանքների համար:
  4. Պահպանում է ընթերցողի տեղեկատվական սպասարկման գաղտնիությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
  5. Հարգում և պահպանում է հեղինակային և ինտելեկտուալ սեփականության իրավունքը.
  6. Պահպանում և հարստացնում է հայ ժողովրդի հոգևոր արժեքները, աջակցում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային զարգացմանը:
  7. Հոգ է տանում գրադարանավարի մասնագիտության և գրադարանային գործի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին.
  8. Հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին, պատրաստ է աջակցել և սատարել նրանց.
  9. Մասնագիտական կարողությունները, ուժը և եռանդը նվիրում է գրադարանին, ծառայում նրա խնդիրների իրականացմանը:
  10. Մշտապես բարձրացնի մասնագիտական գիտելիքները, մասնակցի գրադարանային աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներին ու միջոցառումներին:

Ներկայումս ակտիվ ձևավորվում է նոր պատկերացում գրադարանավարի մասնագիտության մասին, որտեղ զուգորդվում են և ավանդական և ժամանակակից մոտեցումները: Ժամանակակից գրադարանավարները սպասարկում են ոչ միայն գրքեր, այլև տեխնիկա (նեթբուք, լիցքավորիչ, ֆոտոխցիկ և այլ տեխնիկական սարքավորումներ):

diplomajin

Рубрика: դիպլոմային նախագիծ | Оставить комментарий

Տաքսի դեպի աստղերը

Տաքսի` դեպի աստղերը Իսկ այս պատմությունը տեղի է ունեցել միլանցի տաքսու վարորդ Պեպինո Կոմպանիոնիի հետ: Մի անգամ երեկոյան նա ավտոմեքենան քշում էր Ջենովայի դարպասների ուղղությամբ՝ պատրաստվելով այն կայանել ավտոտնակում: Նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէր: Այդ օրը քիչ էր քշել, և հանդիպած ուղևորներն էլ տհաճ ու փնփնթան մարդիկ էին: Հատկապես բարկացրել էր մի սինյորա: Ամբողջ քառասունութ րոպե ստիպել էր սպասել խանութի մոտ,այնպես որ նույնիսկ ստիպված էր եղել տուգանք վճարել: Իսկ հիմա տուն վերադառնալիս Պեպինոն, այնուամենայնիվ, նայում էր անցորդներին. պետք չի՞ գա, արդյոք, ինչ-որ մեկին իր ավտոմեքենան: Ահա, ինչ-որ սինյոր ձեռքով է անում: — Տաքսի՜, Տաքսի՜։ — Խնդրեմ,- նույն պահին Պեպինոն արգելակեց մեքենան։- Միայն նկատի ունեցեք, որ արդեն ավարտում եմ աշխատանքս, դեպի Ջենովայի դարպասներ եմ գնում։ Դուք է՞լ եք այնտեղ գնում: — Գնացե՛ք ուր ուզում եք, միայն՝ արագ: — Ո՛չ, ի՞նչ եք ասում, կգնանք այնտեղ, որտեղ կասեք, ինչի՞ մասին է խոսքը: Լավ կլիներ, իհարկե, որ շատ հեռու չլիներ: — Գնացե՛ք, արագ և անընդհատ ուղիղ: — Լա՛վ, սինյո՛ր: Պեպինոն սեղմեց արագացման ոտնակը, և ավտոմեքենան սլացավ: Հետահայաց հայելու մեջ Պեպինոն աչքի պոչով հետևում էր ուղևորին: Ա՛յ քեզ տիպ: «Գնացե՛ք, որտեղ ցանկանում եք։ Միայն թե ուղիղ գնացեք»: Իսկ դեմքը չի երևում: Բարձրացրել է վերարկուի օձիքը և գլխարկը քաշել աչքերին: «Այ քեզ բան,- մտածեց Պեպինոն,- Բա որ հանկարծ գող լինի։ Պետք է տեսնել, հո մեզ ոչ ոք չի՞ հետապնդում։ Ո՛չ ճամպրուկ ունի, ո՛չ պայուսակ… Միայն ինչ-որ փոքր փաթեթ կա ձեռքին։ Ահա, բաց է անում այն… Հետաքրիր է, ի՞նչ է։ Ի՞նչ կարող է լինել։ Շոկոլադի սալի՞կ։ Ճիշտ որ։ Միայն թե այն, չգիտես ինչու, երկնագույն է։ Ո՞վ է տեսել երկնագույն շոկոլադ։ Բայց նա ուտում է այդ շոկոլադը, տե՛ս, բերանն է դնում։ Ասենք՝ ճաշակին ընկեր չկա։ Համ էլ արդեն համարյա տեղ ենք հասնում…» – Հե՜յ, լսե՛ք, էս ի՞նչ է, ախր ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, ի՞նչ եք մտածել։ – Մի՛ անհանգստացեք,– հանգիստ ասաց ուղևորը,– և գնացեք միայն ու միայն առաջ – Ի՞նչ ուղիղ։ Հիմա արդեն գլուխ էլ չես հանի, թե որն է ուղիղը կամ ծուռը… Մենք ախր երկնքով ենք թռչում: Օգնեցե՜ք, փրկե՜ք։ 51 Պեպինոն մեքենան կտրուկ աջ շրջեց, որ չբախվի երկնաքերերերից մեկի տանիքին տնկված հեռուստատեսային ալեհավաքին, և նորից վրդովվեց. – Էս ի՞նչ եք արել իմ ավտոմեքենային: Այդ ինչ սատանություն է: – Մի՛ անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի։ – Հա, իհարկե, ոչինչ չի լինի, տաքսին թռչում է երկնքում, իսկ դուք հավաստիացնում եք, որ ոչինչ չկա։ Կարելի է կարծել, թե սա ամենասովորական բանն է: Վա՜յ, տեսե՛ք, մենք արդեն Միլանի տաճարից վեր բարձրացանք: Հիմա կընկնենք ուղիղ աշտարակաձողի վրա, ու բաններս բուրդ կլինի։ Բայց կարելի՞ է իմանալ, թե այս ինչ հիմար կատակներ են: – Դուք ինքներդ էլ արդեն պիտի հասկանայիք, որ սա ամենևին էլ կատակ չէ,- ասաց ուղևորը, մենք թռչում ենք և ինչո՞վ։ – Ինչպե՞ս թե ինչով։ Իմ տաքսին հրթիռ չի: – Համարեք, որ հիմա սա արդեն տիեզերական տաքսի է: – Ի՞նչ տիեզերական տաքսի։ Բացի այդ, ես ինքնաթիռ վարելու իրավունք չունեմ։ Եվ ստիպված կլինեմ տուգանք վճարել ձեր պատճառով։ Բայց բացատրե՛ք վերջապես, թե էս ինչպե՞ս ենք թռչում։ – Դա շատ պարզ է, տեսնո՞ւմ եք այս երկնագույն սալիկը։ – Իհարկե, ես նկատեցի, որ դուք կերաք դրանից: – Հա, պետք է մի կտոր սրանից ուտել, և այն կաշխատի. Սա հակաձգողական շարժիչ է, որը թույլ է տալիս թռչել լույսի արագությամբ, ու մի մետր էլ ավելի: – Լավ, այս ամենը շատ լավ է, նույնիսկ՝ հրաշալի։ Միայն թե ես, հարգելի սինյոր, պետք է տուն գնամ: Ես ապրում եմ Ջենովայի դարպասների մոտ, ոչ թե լուսնի վրա: – Իսկ մենք Լուսին չենք էլ թռչում։ – Այ թե ինչ, իսկ ո՞ւր ենք թռչում, թույլ տվեք իմանալ: – Դեպի Այլդեբարան աստղի յոթերորդ մոլորակ։ Ես այնտեղ եմ ապրում։ – Շատ հաճելի է, բայց ես էլ հո երկրի՛ վրա եմ ապրում։ – Լավ, կբացատրեմ: Ես երկրացի չեմ, ես այլդեբրանցի եմ։ Տեսնո՞ւմ եք: – Է՞լ ինչ պիտի տեսնեմ: – Ա՛յ, այստեղ իմ երրորդ աչքն է: – Գրողը տանի, իսկապես էլ երրորդ աչք կա։ – Իսկ հիմա ձեռքերիս նայեք։ Քանի՞ մատ ունեմ։ – Մեկ, երկու, երեք…..վեց, տասներկու…. Տասներկու մա՞տ ունես: 52 – Տասներկու մատ։ Դե հիմա համոզվեցի՞ք։ Իսկ Երկիր ես գործուղման էի եկել: Ինձ այստեղ էին ուղարկել տեսնելու, թե ինչպես եք ապրում: Հիմա վերադառնում եմ իմ մոլորակ: – Հրաշալի է, դուք ազնվորեն կատարում եք ձեր պարտքը: Իսկ ե՞ս։ Ե՞ս ինչ պետք է անեմ: Ինչպե՞ս պիտի տուն վերադառնամ: – Ես ձեզ երկնագույն սալիկից մի կտոր կտամ, ծամեք և մի րոպեից Միլանում կհայտնվեք։ – Էլ ձեր ինչի՞ն էր պետք տաքսին, եթե այդպիսի երկնագույն սալիկ ունեիք։ – Ուզեցի նստած ճանապարհորդել: Այդպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Տեսե՛ք, արդեն հասնում ենք: – Ի՞նչ է, այդ գո՞ւնդն է ձեր մոլորակը: «Այդ գունդը» մի քանի վայրկյանից հսկայական գլոբուս դարձավ, դեպի որը մեծ արագությամբ սլանում էր Պեպինո Կոմպանիոնիի տաքսին: – Ա՛յ, այնտեղ, ավելի ձախ,- ցույց տվեց ուղևորը,- վայրէջք կատարենք ա՛յ, այն հրապարակում։ – Հետաքրքիր է, ինչ հրապարակի մասին եք խոսում։ Ես այստեղ միայն բաց դաշտ եմ տեսնում։ – Իմ մոլորակում դաշտեր չկան։ – Ուրեմն սա կանաչ ներկած հրապարակ է: – Օ՜ֆ… ավելի ցած, մի քիչ էլ, ա՛յ, այդպես: Ահա և տեղ հասանք: – Ինչ էի ասում, մի՞թե սա խոտ չէ։ Վա՜յ, էս ի՞նչ է։ – Ինչի՞ մասին եք խոսում: – Տեսե՛ք… Հսկայական հավեր են… նրանք դեպի մեզ են սլանում՝ նետ ու աղեղներով զինված: – Նե՞տ, աղե՞ղ, հսկայական հավե՞ր… Իմ մոլորակում այդպիսի բաներ չկան: – Ո՞չ։ Այդ դեպքում լսեք, թե ձեզ ինչ կասեմ։ – Պետք չէ, գիտեմ, մենք շեղվել ենք ճանապարհից։ Թույլ տվեք մտածեմ… – Մտածեք, բայց արագ, քանի որ նրանք մոտենում են: Վա՜յ, լսեցի՞ք։ Նետի սուլոց էր։ Դե՛, սինյոր Այլդեբրա՛ն, արագ կուլ տվեք ձեր շոկոլադը, ու փախչենք այստեղից, քանի որ Պեպինո Կոմպանիոնին ցանկանում է Միլան վերադառնալ ողջ ու առողջ, ոչ թե մեռած: Պա՞րզ է։ Տիեզերական ճանապարհորդը շտապ կծեց խորհրդավոր այն նյութից, որը Պեպինո Կոմպանիոնին երկնագույն շոկոլադ անվանեց։ – Շուտ կուլ տվեք, մի՛ ծամեք, թե չէ չենք հասցնի,- բղավեց տաքսու վարորդը։ 53 Առաջին վերջաբան Տաքսին պոկվեց տեղից և սլացավ առաջ, բայց մի նետ, այնուամենայնիվ, հասցրեց ծակել հետևի անվադողը, որից սուլոցով դուրս եկավ օդը։ – Լսեցի՞ք, անվադողը նստեց,– վշտացած բացականչեց Պեպինոն, Դուք ստիպված եք վճարել դրա համար: – Կվճարեմ, կվճարեմ –պատասխանեց սինյոր Ալդեբարանը: – Իսկ հիմա չե՞ք սխալվում։ Թե՞ նորից ինչ-որ վայրի մոլորակ կհասնենք: Ցավոք սրտի շտապողականության մեջ ուղևորը չկարողացավ ճիշտ չափել շոկոլադի անհրաժեշտ չափաքանակը, և տիեզերական տաքսին դեռ երկար ժամանակ այսուայն կողմ էր թռչում տարբեր գալակտիկաների միջև, մինչև հասավ Այլդեբրան մոլորակ։ Իսկ երբ վերջապես վայրէջք կատարեցին, պարզվեց, որ այն այնքա՜ն գեղեցիկ էր, բնակիչներն էլ այնքա՜ն բարի էին, իսկ նրանց երկնագույն ռագուն (տեղական ճաշատեսակը), այնքա՜ն համեղ էր, որ Պեպինո Կոմպանիոնին արդեն ամենևին էլ չէր շտապում վերադառնալ Միլան: Ծանոթանալով այդ մոլորակի տարբեր հրաշքների հետ, նա այստեղ մնաց ամբողջ երկու շաբաթ և այդ ընթացքում շատ գրառումներ կատարեց։ Իսկ երբ վերադարձավ Երկիր, գիրք գրեց, որի մեջ երկու հարյուր լուսանկար դրեց: Գիրքը թարգմանվեց իննսունյոթ լեզուներով, իսկ հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհեցին: Այսօր Պեպինո Կոմպանիոնին ամենահայտնի տաքսիստ-գրողը և արեգակնային համակարգի հետազոտողն է: Երկրորդ վերջաբան Տաքսին վեր խոյացավ և սլացավ իրենց հետապնդող նետերից շատ ավելի արագ, այնպես որ շատ շուտով երկու ճամփորդներն էլ վտանգից հեռու էին: – Ինձ թվում է,- ասաց Պեպինոն,- Դուք նույնպես վատ գիտեք տեեզերական ճանապարհները, այնպես չէ՞: – Ձեր գործը ավտոմեքենան վարելն է- մռթմռթաց տիեզերական ճամփորդը: Մնացածի մասին ես կհոգամ: – Հրաշալի է, միայն աշխատեք սխալները չկրկնել: Այդպես լույսի արագությամբ (պլյուս մեկ մետր) նրանք սլացան ևս մի քանի րոպե, անցնելով անհավանական տիեզերական տարածություններ, և վերջապես հայտնվեցին… Միլանում՝ տաճարի մոտի հրապարակում: – Գրողը տանի, ես կրկին սխալվեցի,- բացականչեց սինյոր Այլդեբրանը, իր բոլոր քսանչորս մատներով գլուխը բռնելով։- Գնացի՜նք: 54 – Դե չէ՛, շատ՜ շնորհակալ եմ,– բացականչեց տաքսիստը և դուրս եկավ ավտոմեքենայից։– Ես ինձ այստեղ էլ վատ չեմ զգում: Դուք կարող եք, եթե իհարկե ձեր խիղճը թույլ կտա, խլել ինձանից ավտոմեքենան, բայց նկատի ունեցեք, որ այս չորս անիվներն են կերակրում իմ ընտանիքը: – Դե լավ,– մռթմռթաց ուղևորը,– ոտքով կգնամ… Նա դուրս եկավ ավտոմեքենայից, մի կտոր կծեց իր «երկնագույն շոկոլադից» և անհետացավ: Իսկ Պեպինո Կոմպանիոնին տուն գնալուց առաջ մտավ սրճարան և մի գավաթ թունդ սուրճ խմեց, որպեսզի վախը մի քիչ անցնի: Երրորդ վերջաբան Շա՜տ երկար կտևի վերջաբանի այս տարբերակը պատմելը, այդ պատճառով էլ միայն բուն իմաստը կասեմ: Տաքսու վարորդն ու իր ուղևորը Հսկայական Հավերին գերի ընկան։ Բանտի փոխարեն նրանց ձվի մեջ էին փակել, բայց շուտով նրանք փախան իրենց բանտի հետ միասին: Սենյոր Ալդեբարանը ուղևորվեց դեպի իր մոլորակ, իսկ Պեպինոն թռչող ձվով և «երկնագույն շոկոլադի» պաշարով վերադարձավ Միլան։ Այստեղ նա Երկիր-Մարս-Սատուրն և հետադարձ տիեզերական ճանապարհորդությունների գործակալություն հիմնեց։ Կառուցեց նաև թռչնաբուծական ֆաբրիկա, որտեղ ածան հավեր են բուծում։ Ձվերն, իհարկե շատ խոշոր չեն, բայց միանգամայն հարմար են ձվածեղի համար: Հեքիաթի ո՞ր վերջաբան է դուր գալիս հեղինակին Տաքսի դեպի աստղերը Ինձ ամենաշատը դուր է գալիս երրորդ վերջաբանը, քանի որ ես սիրում եմ ձու: Ի դեպ, այն միայն ուրվագծված է, այնպես որ, եթե ուզում եք, ինքներդ ավելի մանրամասն գրեք այն։

Թարգմանեց Անի Հարությունյանը

Աղբյուրը՝

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Մուկը, որը կատու էր ուտում

downloadԳործող անձինք են պառավ մուկը, իր եղբոր տղաները և հեղինակը և կատուն

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր եչեխաներին: Խոսում է հեղինակը

-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք-ասում էր նա իր ամոթխած ազգաաններին-խոսում է հեղինակը: Իմ կարծիքով դուք օրինավոր կարդալ չգիտեք-ասում է պառավ մուկը: Խոսում են մի խումբ սովորողներ:

-Օ դու մեր մեջ իսկական գլուխ ես հառաչեցին նրանք-խոսումեն մի քանի հոգով:

Օրինակ դուք երբևէ կատու կերել եք –ասում է մեծ մուկը:

Կատու՞ մեզ մոտ հակառակն է լինում կատուներն են ուտում մկներին:

Այդ նրանից է, որ դուք տգետ եք:իսկ այ ես կերել եմ կատու այն էլ ոչ մի հատ: պառավ մուկը երեխաներից մեկը կասի:իսկ նա անգամ ծպտուն չի համարձակվում հանել:Այ կուզեք հավատացեք կուզեք ոչ:

Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

-Թղթի համ ու մի քիչ էլ թանաքի համ-ասում են մեծ մուկը -Բայց դա ի՞նչ է, որ դատարկ բան ի՞սկ դուք շուն կերել եք –խոսում է սովորողներից մեկը:

ի՞նչ ես ասում

-Իսկ ես, հենց երեկ մեկին վերջ տվեցի: Մի գամփռ Նրա ժանիքները իմ չափ էին : Ինձ  համար ի՞նչ կա ես նրան հանգիստ հոպ և կերա : Նա ձայն ծպտուն չհանեց: Գոռոզաբար ասում է մուկի շոր հագած երեխաներից մեկը:

Իսկ շու՞նն ի՞նչ  ինչ համ ունի միասին ասում են մի խումբ երեխաներ:

Նա էլ թղթի պես է – ասում է մեծ մուկը Իսկ ռնգեղջյուրն դուք կերել եք: Խոս մեկը:ում է երեխաներից մեկը:

-օ դու մեր մեջ մի հատ ես –դե մենք ինչ ենք, որ –մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել , ռոկֆոր պանիրի, թե հոլանդականի միասին ասում են մի խումբ սովորողներ:

-Այ թե տգետ եք « ոմն է նման» իհարկե ռնգեղջյուրի …. Իսկ փիղ կերել եք, իսկ արքայադուստր կերել եք , իսկ տոնածառ նոր տարվա խաղալիքներով

-Եվ հենց այդ ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դասախոսությունը, չդիմացավ , սարսափելի ձայնով մլավեց ու մուկը այնպես ցատկեց, որ պետք է ասել, որ դա իսկական կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկր, սուր-սուր ճանկերով:

Մկները, հենց, որ լսեցին կատվի ձայնը պուկ, փախան, իսկ գրադարանային մուկը անսպասելիորեն տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ ճանկեց նրան, ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի քիչ խաղալ նրա հետ:

-Հա ուրեմն դու մուկն ես, որ կատուներ է ուտում –ասաց կատուն

-Ճիշտ այդպեդ տերդ ողորմածություն     չ՞է, որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

-Հասկանում եմ, հասկանում եմ Ապրում էիր գրադարանում    և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:  երկխոսում են երկու երեխա:

Օ ձերդ ողորմածություն միայն մի քանի անգամ և հավատացնում եմ ձեզ    ձերդ պայծառափայլություն միայն և միայն ինքնազարգացման համար:

Դե իհարկե ի միջի այլոց    ես շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև ուրիշ իմաստություն ՝կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ և ամեն մի փիղ չի համաձայնվի , որ նրան կծեն մկները: Միասին ասում են մի խումբ սովորողներ:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վարկյան աչքը թեքեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:

Գրադարանի մուկն էլ հիմար չէր,նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի գրքերի  արանքում: Այս անգամնա ստիպված էր բավարարվել միայն սարդով-խոսո է հեղինակը ավարտում է հեքիաթը:

Աղբյուրը՝

Рубрика: մանկական գրականություն | Оставить комментарий

Ես կարողանում եմ

Արդեն  2 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ»բաժնում և այս   տարիների  ընթացքում ես հայտնաբերեցի, որ բավականաչափ շատ բան եմ կարողանում:

Это слайд-шоу требует JavaScript.

Այս տարի ավարտում եմ քոլեջի «Գրադարանային գործ» բաժինը և շուտով դիպլոմային աշխատանքս կպաշտպանեմ «Գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն» թեմայով:    Անշուշտ շատ կցանկանայի մնալ ու աշխատեի կրթահամալիրում: Այնուհանդերձ ես կփորձեմ ներկայացնել, թե ի՞նչ եմ կարողանում: Կարողանում եմ աշխատել գրադարանում և կրթահամալիրին կից գործող ընթերցասրահներում որպես ընթերցավար սպասարկել գրքեր և տեխնիկա, կատարել գրքերի դուրսգրումներ, փաստաթղթեր և գրքեր սքանավորել: Կարողանում եմ կազմել ընդհանուր պարապմունքի ծրագիր և ինքս էլ վարել այն: Նաև կատարել տեխնիկական սպասարկում: Սիրով լուսանկարում և լուսաբանում եմ կրթահամալիրի միջոցառումները: Կարողանում եմ հերթապահել գրասենյակում: Կարողանում եմ արագ տեքստեր հավաքել: Կարողանում եմ բլոգում նյութեր տեղադրել և նյութեր դնել քոլեջի ենթակայքում: Կարողանում եմ կատարել ռուսերենից հայերեն թարգմանություններ:  Կարողանում եմ անգիր սովորել, ստեղծագործություները լավ վերլուծել, կարծիք հայտնել:    Հուսով եմ, որ մի գեղցիկ   օր կաշխատեմ որպես գրադարանավար:

Рубрика: Uncategorized | Оставить комментарий

Իրավական օրենք

25080Ինչ է օրենքը

Հասարակական հարաբերություննները կարգավորող նորմատիվ:

Ինչպես է առաջանում օրենք

Օրենքը ստեղծվում է պետական իշխանության օրենսդիր մարնի կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով և օրենքը ստանում է իրավաբանական ուժ և դառնում է իրավական ակտ:

Ով է ստեղծում իրավունքը

Պետությունը ազատորեն ստեղծում է իրավունքը և այդ իրավունքը ստանում է օրենքի ուժ և պարտադրում հասարակությանը:

Պետությունը օրենքը ստեղծում է չափորոշիչների հիման վրա՝ այսինքն հասարակաան և բնական օրինաչաություններով:

Իրավունքի և օրենքի տարբերակման մոտեցման դեպքում հնարավոր է դառնում երկու իրավիճակներ

Օրենքը համապատասխանում է իրավունքին կամ դրա պահանջներին՝ այդպիսի օրենքը անվանում են իրավական օրենք:

Եթե օրենքը չի համապատասխանում իրավունքին կամ դրա պահանջներին,այդպիսի օրենքները անվանում են ոչ իրավական օրենք:

Օրենքների իրավականությունը միայն կանխավարկած է:՝ այսինքն օրենքները իրավական են դառնում սահմանադրության միջոցով:

Մարդու բնական իրավունքների հայեցկարգի հիման վրա օրենքները դառնում են իրավական առումով կիրառելի:

Մարդու իրավունքներն են ազատությունը, արդարությունը, հավասարությունը, սահմանադրությունը որպես մարդու իրավունքների մեր պետական գլխավոր աղբյուրն է և ունի բարձրագույն իրավական ուժ:

Рубрика: քաղաքագիտություն | Оставить комментарий

Մարդկային փոխհարաբերություններ

busy-life_dreamstimeԻ՞նչ է կոնֆլիկտը

Մարդու և մարդկանց միջև եղած հակասությունների վարքի դրսևորման ձև:

Կոնֆլիկտի ի՞նչ տեսակներ գոյություն ունեն

Ներքին և արտաքին: Ներքինը դա մարդու ներսում առաջացած հակասություններն են, որը եթե խորանում է մարդուն հանգեցնում է հոգեկան ցնցումների, իսկ արտաքինը՝ մեկ այլ անձի կամ մի քանի մարդկանց հետ:

Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի ղեկավարեն կոնֆլիկտները:

Չորս գործողության դեպքում հնարավոր է հաղթահարել կոնֆլիկտները և ղեկավարել այն:

Առաջին-կոնֆիկտի կանխատեսում-պետք է օբյեկտի և սուբյեկտիվ պայմաններում ստեղծված պայմանները և կարողանան կանխատեսել:

Եկրորդ-Կոնֆլիկտի նանխարգելում-Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա:

Կոնֆլիկտի կարգավորում-Սա մի գործունեություն է , երբ հասցնում են կոնֆլիկտը թուլացնելու, սահմանափակելու և մարելու:

Կոնֆլիկտի Լուծում-սուբյեկտի այնպիսի գործողություն է, որը ուղղված է կոնֆիկտի լուծմանը:

Կոնֆլիկտների ժամանակ մարդը վարքի ի՞նչ դրսևորումներ է ունենում:

Երեք դրսևորում

Կառուցողական , ապակառուցողական, կոնֆորմիստական

Կառուցողականը-դա այն է, երբ մարդը փորձում է կոնֆլիկտը հարթել, փնտրում է լուծումներ, անկեղծ է լինում

Ապակառուցողական-Այս անձը փորձում է ավելի բարդացնել, երկարացնել սրել կոնֆլիկտային իրավիճակը:

Կոնֆորմիզմիստական-Այս մարդը կոնֆլիկտի ընթացքում լինում է շատ պասիվ, հակված է զիջման, և շատ արագ համոզվում է հակառակ կողմի հետ:

Рубрика: Սոցոլոգիա | Оставить комментарий

Պետական կառավարման ձևերը

-4-638Պետական կառավարման ի՞նչ ձևեր կան

Կա երկու ձև

Առաջինը՝ միապետություններ

Եկրորդը՝ հանրապետականներ

Միապետությունների ի՞նչ տեսակներ կան

Երկու տեսակ՝ անսահմանափակ և սահմանափակ

Հանրապետությունների ի՞նչ տեսակներ գոյություն ունեն

Հին և միջին դարերում եղել են երեք տեսակ հանրապետություններ՝ ժողովրդավարական, արիստոկրատական, միջնադարյան քաղաքա-պետություններ

Մեր օրերում ի՞նչպիսի հանրապետություններ կան

Խորհրդարանական , նախագահական, խառը կառավարման՝կիսանախագահական հանրապետություն

Սոցիալիստական հանրապետություն-այս հանրապետությունը մերժում է հանրապետությունը, բազմակուսակցական հանրապետությունը:

Рубрика: քաղաքագիտություն | Оставить комментарий